ԱՆ–ն ներկայացնում է հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ (ՎԻԴԵՈ)
20.03.2020,
16:06
ԱՆ–ն ներկայացնում է հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են խորհուրդներ հանրային տրանսպորտից օգտվելու համար։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 20 դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 136 դեպք։Առաջինը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–
Загружается новость ... "Лево"