ԱՆ–ն հրապարակել է կորոնավիրուսի 813 հետազոտության արդյունքները

18.03.2020, 15:35
ԱՆ–ն հրապարակել է կորոնավիրուսի 813 հետազոտության արդյունքները
ԱՆ–ն հրապարակել է կորոնավիրուսի 813 հետազոտության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18  մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Загружается новость ... "Лево"

«Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», – նշում են ԱՆ–ից:–0–