ԱՆ–ն հայտնում է ՀՀ–ում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի մանրամասները

13.03.2020, 22:51
ԱՆ–ն հայտնում է ՀՀ–ում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի մանրամասները
ԱՆ–ն հայտնում է ՀՀ–ում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:

«Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ», – հայտնում են ԱՆ–ից:–0–