ԱՆ–ն հայտնել է կորոնավիրուսով վարակման ևս 5 դեպքի մասին. վարակակիրների ընդհանուր թիվն է 115
19.03.2020,
10:17
ԱՆ–ն հայտնել է կորոնավիրուսով վարակման ևս 5 դեպքի մասին. վարակակիրների ընդհանուր թիվն է 115
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
«Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–