ԱԻՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, որոնցից 2-ն առողջացել են
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ համակարգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք: Այս մասին ուրբաթ հայտարարել է ԱԻՆ նախարարի տեղակալ, COVID-19-ին արձագանքման օպերատիվ շտաբի պետ Արմեն Հարությունյանը Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ նրանցից երեքը բուժում են ստանում, իսկ երկուսն ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից:
«Բոլոր վարակվածների հետ կոնտակտավոր ծառայակիցները, այս պահին գտնվում են մեկուսացման մեջ, ունենք 42 մեկուսացված»,- նշել է Հարությունյանը:
Նրա խոսքով, նախարարությունը սերտ կապի մեջ է ԱՆ-ի, ոստիկանության և այլ գերատեսչությունների հետ: Ավելին, տվյալ պահին 130 փրկարար պարեկային ծառայություն է կատարում ոստիկանության հետ, ամեն մարզից՝ 10-ը, իսկ Երևանից ու Սյունիքից՝ 20-ը:
Բացի այդ նա հայտարարել է, որ ԱԻՆ-ի 25 աշխատակից ուղղարկվել են կառավարություն Թեժ Գծի վրա աշխատելու համար, իսկ փրկարար ծառայության բժշկական պրոֆիլի 14 աշխատակից օգնում են ԱՆ-ին պատասխանելու Թեժ գծի զանգերին:
Տեղակալը նաև հայտնել է, որ ԱԻՆ-ի բոլոր աշխատակիցները հեռավար սկզբունքում պարբերաբար բուժստուգում են անցնում և ջերմաչափում է իրականցվում:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Ապրիլի 17–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1201 դեպք, առողջացել է 402 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը՝ 10 793, փաստացի բուժվում են 780-ը, 19 մարդ, ցավոք մահացել է։ -0-

