ԱՀԿ–ն զգուշացրել է Հայաստանին շատ լուրջ վերաբերվել COVID-19-ի կանխատեսումներին
28.05.2020,
23:04
ԱՀԿ–ն զգուշացրել է Հայաստանին շատ լուրջ վերաբերվել COVID-19-ի կանխատեսումներին
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկում, որը վարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Քննարկմանը մասնակցել են տվյալագետներ, համաճարակաբաններ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկանը, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Տեսակապով միացել են մասնագետներ նաև տարբեր երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպության ներկայացացիչներ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից և առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
Մասնակիցները քննարկել են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ այս պահին եղած տվյալները, կիրառվող ուղեցույցների արդյունավետությունը, կառավարման ընտրված մոդելը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիտարկումները:
Անդրադարձ է կատարվել համավարակի ընթացքում սուտ և կեղծ լուրերի տարածմանը, ինչն ըստ մասնագետների վտանգում է հանրության վստահությունը հիվանդության նկատմամբ, ինչպես նաև վնասում է պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:
Բացի այդ, քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ նման իրավիճակում անհրաժեշտ է միջգերատեսչական սերտ համագործակցություն և համակարգված մոտեցում:
ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կանխատեսումներին պետք է վերաբերվել շատ լուրջ և դեպքերի աճին զուգընթաց շարունակել սահմանափակող միջոցառումները և թեստավորման գործընթացը:
Նախարար Արսեն Թորոսյանը լսել է բոլոր տեսակետները, նշել, որ բարձրացած հարցերը կպահվեն ուշադրության կենտրոնում և հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:–0–

Загружается новость ... "Лево"