92 նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված է նախկինում հաստատված դեպքերի հետ. ԱՆ–ն մանրամասնում է
02.04.2020,
11:40
92 նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված է նախկինում հաստատված դեպքերի հետ. ԱՆ–ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։ Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33», – նշել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում։
Նշենք, որ ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 4 մարդ։–0–
Загружается новость ... "Лево"