90 թոքաբորբով հիվանդներից 30–ը ծանր են, իրականում իրավիճակը շատ ռիսկային է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
31.03.2020,
17:04
90 թոքաբորբով հիվանդներից 30–ը ծանր են, իրականում իրավիճակը շատ ռիսկային է. Փաշինյան. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վերլուծելով կորոնավիրուսի շուրջ ունեցած իրավիճակը` եկել ենք այն եզրակացության, որ խիստ սահմանափակումները, որը մենք պայմանականորեն անվանում ենք «Տանը մնա ռեժիմ», ստիպված ենք երկարաձգել ևս առնվազն 10 օրով։
Այս մասին Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, նման որոշման գալու պատճառը հիվանդությունների դրական ախտորոշված դեպքերի աճն է։
«Առավոտյան տվյալների դրությամբ մենք 532 ախտորոշված դեպք ունենք, ինչը նշանակում է, որ հոգի այս պահին ՀՀ–ում 499 ախտորոշված հիվանդ կա, որոնք շարունակում են մնալ բուժման պրոցեսի մեջ։ Ինչպես գիտեք 30 հոգի ապաքինվել է, և ևս 3 հոգի ցավոք սրտի մահացել է կորոնավիրուսից», – նշեց Փաշինյանն` ավելացնելով, որ վիճակագրությունն անհանգստացնում է։
«Այստեղ ամենամեծ դժվարությունը հետևյալն է, կա երկու նեգատիվ սահման։ Մեկը կորոնավիրուսի կապակցությամբ խուճապահար լինելն է, մյուսը շատ հանգիստ վերաբերվելն է դրան։ Իհարկե մենք սկզբնական շրջանում ունեինք խուճապի մատնվելու ռիսկ, որը ոնց–որ թե մեզ հաջողվեց ինչ–որ ձևով կառավարել։ Հիմա մենք ընկնում ենք մեկ ուրիշ ծայրահեղության մեջ։ Դա այն է, որ շատ հանդարտ ենք վերաբերվում», – ասաց ՀՀ վարչապետը` հավելելով, որ նախօրեին մի քանի ռեպորտաժ է դիտել` բակերում զբողնող քաղաքացիների մասնակցությամբ։
«Մարդիկ այն համոզման են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի։ Ես շատ կուզեի կիսել ձեր լավատեսությունը, սիրելի հայրենակիցներ։ Բայց եթե մենք արտակարգ միջոցներ չձեռնարկենք, կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ։ Չնայած կա նաև միջազգային մամուլում շրջանառվող վարկած այն մասին, որ էսպես թե էնպես կորոնավիրուսով շատ շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս», – ասաց Փաշինյանը։
«Հիմա մենք ունենք լուծելու 2 հարց, նախ որ այդ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի, այսինքն այնպես չլինի, որ մեզ մոտ հիվանդների թիվն այնքան շատանա, որ մեր առողջապահական համակագն ուղղակի կաթվածահար լինի, և մենք այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում` ծառերի տակ մահճակալների տեղադրենք», – նշեց ՀՀ վարչապետը։
Նա կոչ արեց բոլորին, որպեսզի շատ լուրջ վերաբերվեն իրավիճակին։
«Դրական ախտորոշված քաղաքացիների մեծ մասը` 424 անձ, նույնիսկ ջերմություն չունեն, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի և այս պահին թոքաբորբով հիվանդներից 30–ը գտնվում է ծանր վիճակում։ Իրականում իրավիճակը շատ ռիսկային է», – նշեց վարչապետը։–0–