8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24.03.2025,
10:49
Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 24-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14 շենքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։