73 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 37390–ի

27.07.2020, 10:53
73 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 37390–ի, կատարվել է ընդամենը 314 թեստավորում։
73 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 37390–ի
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, ընդհանուր` 37390։

Նշենք, որ հուլիսի 26–ին գրանցվել էր 321 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 26665: Փաստացի բուժվում է 9793 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 157466 (+ 314): Մահացել է, ցավոք, 711 մարդ (+ 6): -0-