349 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 29285–ի

07.07.2020, 10:48
349 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 29285–ի
349 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 29285–ի
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հուլիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, ընդհանուր` 29285։

Նշենք, որ հուլիսի 6–ին գրանցվել էր 330 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 16907։ Փաստացի բուժվում է 11711 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 125088: Մահացել է, ցավոք, 503 մարդ (+ 12):–0–