335 նոր դեպք, 162 առողջացած և 3 մահ 1 օրում. ԱՆ–ն ներկայացնում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
21.05.2020,
10:46
335 նոր դեպք, 162 առողջացած և 3 մահ 1 օրում. ԱՆ–ն ներկայացնում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:–0–