19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել ՀՀ զորամասերից մեկի մարտական դիրքում

06.05.2018, 16:44
ՀՀ զորամասերից մեկի մարտական դիրքում19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել` գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել ՀՀ զորամասերից մեկի մարտական դիրքում
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել ՀՀ զորամասերից մեկի մարտական դիրքում։ 

Загружается новость ... "Лево"

Մայիսի 6-ին ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–