ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացմամբ, պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի 1-13, Հանրապետության, Խաչիկյան, Ֆրունզեի, Եսայան, Սարյան, Գործարանային փողոցների, Արշակունյաց պող. 69-120, 214-280, Բագրատունյաց փող. 42-53 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–