1 օրում COVID-19-ի 351 նոր դեպք, 94 առողջացած և 1 մահ. ԱՆ–ն տվյալներ է ներկայացնում
18.05.2020,
11:10
1 օրում COVID-19-ի 351 նոր դեպք, 94 առողջացած և 1 մահ. ԱՆ–ն տվյալներ է ներկայացնում
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Загружается новость ... "Лево"
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։–0–

