Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։
Այս մասին տեղեկանում ենք Վճռաբեկ դատարանի հրապարակած որոշումից։
Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ «սահմանադրական կարգի տապալման» գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։