Հայաստանը դադարեցրել է ՀՀ-ում UNICEF–ի ներկայացուցչի պաշտոնավարումը, սոցցանցերում նրան կասկածում են լրտեսության մեջ` հօգուտ Ադրբեջանի

09.03.2021, 11:25

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը դադարեցրել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ», – նշեց Նաղդալյանը։

Նա նաև ընդգծեց, որ որոշման մասին ՄԱԿ–ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Նախօրեին Telegram–ի հայկական ալիքները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էին, որ ՀՀ իշխանությունները կասկածում են, որ Քլարկ-Հաթթինգն իրականացրել է լրտեսություն` հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի կապակցությամբ Երևանը որոշել է դադարեցնել նրա մանդատը, բայց դրան տալ դիվանագիտական պարզաբանում։

Նշենք, որ Մարին Քլարկ-Հաթթինգը նշանակվել է ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ 2020թ.–ի հուլիսին։–0–