414.12
4.76
387.28
+28
Եղանակը Երևանում
Հայ

Թագուհի առանց թագի կամ «Միսս Հայաստան 2017»–ի անակնկալ շրջադարձը

19:04
26 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Միսս Հայաստան 2017» գեղեցկության մրցույթի շուրջ սկանդալն առաջացավ մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ օր անց։

«Միսս Հայաստան 2017»–ի տիտղոսակիր դարձավ 17–ամյա Լիլի Սարգսյանը, ում բախտ չվիճակվեց երկար զմայլվել թագով։ Մրցույթի հաջորդ իսկ օրը ԶԼՄ–ում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Լիլիից թագը հետ են վերցրել և իբր նման որոշում է կայացրել Artyom's ոսկերչական ընկերությունը, որը պատրաստել է թագը։

Պարզվեց, որ «Artyom's»–ը նման նվեր է արել մի պայմանով. մրցանակաբաշխության ժամանակ կազմակերպիչները պետք է պարտադիր գովազդեն ընկերությունը։ Եվ Artyom's–ը նման որոշում է ընդունել ոչ բավարար գովազդի պատճառով։

Загружается новость ... "Лево"

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց մրցույթի կազմակերպիչ և ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը, տեղեկատվությունը ճիշտ է, սակայն կողմերն արդեն եկել են համաձայնության։

«Երեկ երեկոյան ես արդեն պայմանավորվել եմ թագը վերադարձնելու մասին։ Մենք արդեն եկել ենք համաձայնության, որ որոշ ժամանակ անց այն ընդմիշտ կվերադարձվի», – հայտարարեց Հարությունյանը։

Artyom's ընկերությունն իր հերթին ևս պարզաբանել է ստեղծված իրավիճակը։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ թագը վերադարձվել է կազմակերպիչների և ընկերության  ներկայացուցիչների «փոխադարձ որոշմամբ»։

«Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Ինչը, ցավո՛ք, չենք կարող ասել կազմակերպիչների մասին: Հասկանում ենք, որ նման մրցույթի կազմակերպչական գործընթացը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն դա չպետք է անդրադառնա հովանավորի շահերի վրա», – նշվում է Artyom’s ընկերության պարզաբանման մեջ։

Ընկերությունից նաև նշել են, որ «Միսս Հայաստան» միջոցառման պարագայում թագը պատրաստվել է հովանավորչական փաթեթի շրջանակում՝ ծառայություն ծառայության դիմաց:

«Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո», – նշել են ընկերությունից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ