«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները գործարկում են հատուկ նախագիծ`«#SAVEBUSINESS»

25.03.2020, 18:19
«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները գործարկում են հատուկ նախագիծ`«#SAVEBUSINESS»
 «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները գործարկում են հատուկ նախագիծ`«#SAVEBUSINESS»

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները, Հայաստանում բիզնեսին աջակցելու նպատակով, գործարկում են «#SAVEBUSINESS» հատուկ նախագիծը։ Երկու գործակալությունների կայքերում (www.arka.am և www.newsarmenia.am) մենք նախատեսում ենք հրապարակել ընկերությունների ղեկավարների հարցազրույցներ, որոնք հայտնվել են ոչ այնքան լավ դրության մեջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Կներկայացնենք նրանց տեսլականն ու նոր ծառայությունները, որոնք ներդրվում են սոցիալական «մեկուսացման» դեմ պայքարելու նպատակով։ 

Նախատեսում ենք առաջին հերթին օգնել բարդ իրավիճակում հայտնված մեր գործընկերներին և ընկերություններին, որոնք ամենից շատ են տուժել կորոնավիրուսից` տուրիզմի, ռեստորանային բիզնեսի, ծառայությունների ոլորտ և այլն։ Ձեր հայտերը կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին ([email protected] և [email protected]), որպեսզի մենք կարողանանք կապվել Ձեզ հետ` հարցազրույցի համար։ Ցանկալի է նկարագրել ոլորտն ու այն խնդիրը, որի հետ բախվել է ընկերությունը։

Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք ընտրելու ենք նախագծերը` ելնելով դրանց ակտուալությունից և կարևորությունից։–0–