ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 2–6) կարևոր նորությունների հնգյակը։
Երևանում մայիսի 3–ին հնգյակ է ծնվել` 4 աղջիկ և 1 տղա, ինչն աննախադեպ է Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Ավելի ուշ երիտասարդ ծնողները մանրամասներ ներկայացրեցին։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ Menu.am և Alfa Pharm Pharmacy Chain հայկական ընկերությունները որոշել են յուրօրինակ նվեր մատուցել հնգյակի ընտանիքին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր կողմից հայտնեց, որ հնգյակի ընտանիքին կընծայի 4–սենյականոց բնակարան։ Մայիսի 6–ին, սակայն, հայտնի դարձավ, որ հնգյակից մեկը մահացել է խորը անհասության հետևանքով, քանի որ հնգյակը լույս աշխարհ է եկել 6 ամսականում։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն իր կողմից հայտնեց, որ երեխաներից երկուսի վիճակը շարունակ է մնալ ծայրահեղ ծանր։
6–րդ գումարման խորհրդարանի պատգամավորները ստացան մանդատներն ու մեկնաբանեցին հետագա քայլերը։
Մայիսի 4–ին հայտնի դարձավ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ գերատեսչությունում շարունակվում են Վալերի Պերմյակովի պատիժը կրելու կազմակերպման հարցի քննարկումները։
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ. ՖՈՏՈ