438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

6–րդ գումարման խորհրդարանի պատգամավորները ստացան մանդատներն ու մեկնաբանեցին հետագա քայլերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

21:16
05 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 6–րդ գումարման խորհրդարանի պատգամավորներն ուրբաթ հանդիսավոր միջավայրում ստացան իրենց մանդատները։

Միջոցառմանը ներկա էին պատգամավորների մեծ մասը։

Эдуард Шармазанов получает мандат

ԿԸՀ–ի հրապարակած տվյալների համաձայն, նոր խորհրդարան է անցել 105 պատգամավոր չորս քաղաքական ուժերից` իշխող ՀՀԿ (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինք (31), «Ելք» դաշինք (9), ՀՅԴ (7)։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց, որ ուրախ է կրկին վերադառնալ օրենսդիր մարմին։

Армен Рустамян Шушан Петросян Агван Варданян

Նա նաև մեկնաբանեց խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու մասին շրջանառվող խոսակցությունները։ «Ինձ մասին մամուլը գրում է արդեն 15 տարի, և միշտ չէ, որ այդ ամենը ճիշտ է լինում։ Կտեսնենք», – ասաց Աշոտյանը։

ՀՀԿ մամուլի քարտուղար, նախորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հերքեց խոսակցություններն այն մասին, որ նա է ընտրվելու նոր ԱԺ–ի խոսնակի պաշտոնում։

«Ծառուկյան» դաշինքի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին մեկնաբանեց դաշինքի կազմում առկա պառակտման մասին հրապարակումները։

Самвел Алексанян получает мандат

«Այդ մարդիկ իրենք են ստորագրել մանդատներից հրաժարվելու դիմումները։ Սակայն դաշինքի հետագա աշխատանքի հարցը չի քննարկվել», – ասաց նա։

Ավելի վաղ «Ծառուկյան» դաշինքի` խորհրդարան անցած ներկայացուցիչներից ոմանք ԿԸՀ–ից պահանջել են վերադարձնել պատգամավորական մանդատները` հայտարարելով, որ նրանք չեն հրաժարվել դրանցից։

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկա չի եղել մանդատների հանձնման արարողությանը։

«Ծառուկյան» դաշինքից նորընտիր պատգամավոր Լուիզա Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում խոսեց իր հետագա քայլերի մասին` նշելով, որ կփորձի հասնել արտագաղթի նվազման։

«Մեծ ստաժ ունեցող մանկավարժ եմ և խորհրդարանում մտադիր եմ աշխատել կրթության ոլորտում, ինչը կենսական կարևորություն ունի երկրի համար», – ավելացրեց Սարգսյանը։

Նշենք, որ 6–րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու