Լոռիում բնապահպան տեսուչներն առանց մայր արջի երկու քոթոթ են գտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04.05.2017,
19:53
Լոռիում արջի երկու քոթոթներ են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Լոռու մարզում բնապահպան տեսուչները առանց մայր արջի երկու քոթոթ են գտել։
Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPW), որը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի կողմից ահազանգ է ստացել քոթոթներին փրկելու կոչով, գրում է Tert.am–ը։
«3-4 ամսական արջի ձագուկներ են, հայտնաբերվել են գետի ափին՝ առանց մայրիկի, և մենք ուզում ենք ինչ-որ չափով օգտակար լինենք ձագուկներին»,-տեղեկացրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը:
Ըստ նրա, քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Նշվում է, որ հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:–0–