Երևանում ծնված հնգյակների ծնողները մանրամասներ են ներկայացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.05.2017, 16:11
Երևանում այսօր ծնված հնգյակների ծնողները` 24–ամյա Վարդանն ու 23–ամյա Լուսինեն, մանրամասներ են ներկայացնում։
Երևանում ծնված հնգյակների ծնողները մանրամասներ են ներկայացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր ծնված հնգյակների ծնողները` 24–ամյա Վարդանն ու 23–ամյա Լուսինեն «Ազատություն» ռ/կ–ի տեսանյութում մանրամասներ են ներկայացնում։

Ինչպես նշել էինք ավելի վաղ, «Էրեբունի» ԲԿ–ում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։
Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում

«Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են», - ասել է հնգյակի հայրը` 24–ամյա Վարդանը։

«Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի խոսքով, նորածիններին տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել։ Այդ որոշումը պայմանավորված է պատշաճ խնամք ապահովելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

«Այս պահին մայրիկի հետ նույն հիվանդանոցում նորածիններից միայն մեկն է, բայց բոլոր նորածինների վիճակը գնահատվում է կայուն։ Մայրիկն իրեն նույնպես գերազանց է զգում»,– նշել է Հունանյանն ու ավելացրել, որ եղել է բնական հղիություն, որն ավարտվել է կեսարյան հատմամբ։ Երեխաներից ամենախոշորը` տղան, ծնվել է 880 գրամ քաշով։ -0-