Նորածին հնգյակի ընտանիքը բացառիկ նվեր կստանա Մայր Աթոռից

05.05.2017, 15:10
Մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքն անսպասելի և, միաժամանակ, ամենասպասելի ընծան կստանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Նորածին հնգյակի ընտանիքը բացառիկ նվեր կստանա Մայր Աթոռից
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքն անսպասելի և, միաժամանակ, ամենասպասելի ընծան կստանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմազավակ ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։
Загружается новость ... "Право"

«Հայոց Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասաց նա:

Այն հարցին, թե որտեղ է լինելու Կարապետյանների նոր բնակարանը և երբ կարելի կլինի բնակարանամուտ տոնել, քահանան չպատասխանեց, նշելով, որ դրանով կզբաղվի Մայր Աթոռի սոցիալական հարցերի գրասենյակը և կտեղեկացնի ավելի ուշ։

Մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։

Կարապետյանների ընտանիքն ապրում է վարձած բնակարանում, իսկ նախկինում ապրել է հանրակացարանում։