ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 28–հունիսի 2) կարևոր նորությունների հնգյակը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 30–ինստորագրեց մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության նոր կազմում նախարարներ նշանակելու մասին։ Մայիսի 31–ին ՀՀ նախագահը ևս հրամանագրեր ստորագրեց նախարար նշանակելու մասին` այդպիսով ավարտելով կառավարության ձևավորումը։
Երևանում վերջին մի քանի օրերի ընթացքում հայտնաբերվում են տարատեսակ օձեր` իժ, լորտու և անգամ գյուռզա։ Այս կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց պարզել օձագետներից և թունաբաններից, թե արդյո՞ք սողունների նման ակտիվացումը նորմալ է, ինչպես վարվել, եթե օձ ես հանդիպում, ինչպես հասկանալ դրանց թունավոր կամ չթունավոր լինելը, ինչպես նաև առաջին օգնության ինչպիսի քայլեր ձեռնարկել, եթե խայթոցից խուսափել չի ստացվել։
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ Երևանում հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին: Հիմնադրամի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Ազնավուրի` Կասկադի հարևանությամբ գտնվող կեցավայրում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվել են Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները։ Շանսոնյեին բանալիները փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ Տաթևի Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվել է Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթևի վանական երգչախմբի կատարումներով։
ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ նախարարությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը ծխախոտի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր, ինչի շրջանակում նախատեսված է բոլոր փակ հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենսդրության մշակում։ Միաժամանակ նախարարը նշել է, որ առաջարկվում է ներդնել 10 հազար դոլարին համարժեք դրամի տուգանք չթույլատրված վայրում ծխելու համար։
Հունիսի 2–ին հաղորդում ստացվեց, որ Երևանի «Լամբադա» կամրջի մոտ կողաշրջվել է թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Միջադեպի հետևանքով 14 մարդ հոսպիտալացվել է։ –0–
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին