414.13
4.77
387.04
+16
Եղանակը Երևանում
Հայ

Շառլ Ազնավուրն իր կեցավայր-թանգարանի այցելուներին անձամբ կպատմի իր կյանքի պատմությունը

18:13
01 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ այսօր հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին: Հիմնադրամի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Նորաստեղծ հիմնադրամի հաղորդագրության համաձայն, երգչի` Կասկադի հարևանությամբ գտնվող կեցավայրում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվել են Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները։ Շանսոնյեին բանալիները փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանը հանդիսավոր արարողությանը նշել է, որ աշխարհահռչակ շանսոնյեի տուն-թանգարանի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն Երևանին, այլ ողջ հայ հասարակությանը: «Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Մաեստրո՛, և մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետև Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է: Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, և այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը»,- ասել է Սարգսյանը:

«Կեցավայր-թանգարանը նաև դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Право"

Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգևները, անձնական իրերը և այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը:

«Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու` աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուներին աշխարհի բոլոր կողմերից: Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը»,- ասել է շանսոնյեն, ընդգծելով, որ բոլորը պետք է ուղղեն ջանքները հայրենիքի զարգացմանը, որ հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռվի կյանքի կոչել երազանքները հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:

Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի Նիկոլա Ազնավուրը: «Ինձ համար պատիվ և հպարտություն է, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելը, ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդին հանդիպած բոլոր մարտահրավերներին՝ մենք հազարամյակների ամուր ու խորն արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին», - նշել է համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը։

Նախագծի իրականացմանն աջակիցել են IdeA հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Վերոնիկա Զոնաբենդը և Նուբար Աֆեյանը։
Տուն թանգարանի ստեղծմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Moonlightproduction», «AraratBrandycompany», «Doping», «Marog», «Ծիրանի» ընկերությունները։

Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ։ Հինգհարկանի շենքը գտնվում է Երեւանի Կասկադի հարեւանությամբ։ Այն ներառում է թանգարան, բացօթյա համերգասրահ՝ նախատեսված 120-150 հանդիսատեսի համար, ինչպես նաև Շառլ Ազնավուրի կեցավայրը։ Շենքի շինարարությունը մեկնարկել էր 2007 թվականին ու կավարտվել 2009-ին։ 2017 թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան լինելու գործին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով