424.95
4.2
401.46
+20
Եղանակը Երևանում
Հայ

10 հազ. դոլար տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար. Հայաստանը սկսում է բուռն պայքարը ծխելու դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12:56
01 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հանրային հեռուստաընկերությանը տված եթերում հայտարարել է, որ մեծ տուգանքներ են նախատեսվում արգելքը խախտողների համար։

Նախարարը նշել է, որ ծխախոտը սահմանափակող օրենսդրական ակտեր կան, տուգանքներն իրավաբանորեն ձևակերպված են։

«Բայց չէի ասի, որ այդ ակտերը լայնորեն կիրառվում են», – ընդգծել է Ալթունյանը։

Միաժամանակ նա որոշակի փակագծեր է բացել ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին։

Ալթունյանը մասնավորապես նշել է, որ ծխելու դեմ պայքարի ծրագիրը մշակվել է 2–3 տարի առաջ, վերջերս այն վերամշակվել է և նախորդ շաբաթվա ընթացքում ներկայացվել կառավարությանը։

Загружается новость ... "Лево"

«Ծրագիրը բաղկացած է մի քանի մասից, հիմնական միջոցառումները նախատեսված են օրենսդրական մասում։ Օրենսդրորեն ծրագիրը նախատեսում է ծխելու միանշանակ և համապարփակ արգելք հասարակական վայրերում», – նշել է նախարարն ու ավելացրել, որ կիրառվելու են նաև պատժի միջոցներ։

«Արգելքը խախտելու համար առաջարկվում է տուգանք 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով», – ընդգծել է նախարարն ու հավելել, որ տուգանքը վերաբերելու է հասարակական վայրի սեփականատիրոջը։

Նրա խոսքով, միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երևույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, երբևէ ծխելը` նախարարն անկեղծ դրական պատասխան է տվել` նշելով, որ հիմա չի ծխում։ «Ծխախոտ օգտագործել եմ, բայց ամեն ինչ ունի իր ժամկետները», – ավելացրել է նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին կազմակերպված ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ Հայաստանում կարգելվի ծխել հասարակական վայրերում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ
13:07
20 Հոկտեմբերի 2023
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
12:44
20 Հոկտեմբերի 2023
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
10:38
20 Հոկտեմբերի 2023
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
09:55
20 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
19:37
19 Հոկտեմբերի 2023
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
14:05
19 Հոկտեմբերի 2023
«Ակադեմիական քաղաքը» տեղակայվելու է երկու տեղամասերում. նոր մանրամասներ
Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով
13:22
19 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ՍՇՎ–ի բարձր ակտիվություն է, ԱՆ–ն կոչ է անում պատվաստվել
Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ
11:13
19 Հոկտեմբերի 2023
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
10:07
19 Հոկտեմբերի 2023
Հայաստանում կտեղա առաջին ձյունը
Ձմեռը մոտենում է, Հայաստանում կտեղա առաջին ձյունը
09:50
19 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում