Հրապարակվել են Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

04.04.2017, 19:43
Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները։
Հրապարակվել են Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները։

«Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները, որոնք տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–