Հայտնի է, թե ինչի վրա կծախսի իր աշխատավարձը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

12.04.2018, 10:34
ԶԼՄ–ները պարզել են, թե ինչի վրա կծախսի իր 1 մլն 320 հազար դրամ աշխատավարձը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հայտնի է, թե ինչի վրա կծախսի իր աշխատավարձը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը, գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանին:

Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Սարգսյանը որոշել է իր աշխատավարձը ստանալ և բարեգործություն կատարել, սակայն առայժմ հստակ չէ, թե գումարը որ կազմակերպություններին է փոխանցվելու:

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ Հայաստանում նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ: Արմեն Սարգսյանը դեսպան աշխատելու տարիներին ևս հրաժարվել էր իր աշխատավարձից: Նշվում է նաև, որ Արմեն Սարգսյանն առայժմ կապրի մայրաքաղաքի իր տանը:

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախագահի ծառայողական առանձնատունը գտնվում է Ձորափի 74 հասցևոմ, սա նույն կառավարական ամառանոցն է, որտեղից Սարգսյանին տրվել է 4-րդ մասնաշենքը: Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ», – նշվում է հոդվածում։

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանի տունը գտնվում է Կասկադում, իսկ հայրական տունը՝ Դեմիրճյան փողոցում:–0–