Հայաստանյան երկնքում հնարավոր կլինի տեսնել «Ամանորյա» գիսաստղ

10.02.2017, 20:02
Հայաստանի բնակիչները կարող են տեսնել «Ամանորյա» գիսաստղ։
Հայաստանյան երկնքում հնարավոր կլինի տեսնել «Ամանորյա» գիսաստղ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչներն առաջիկա հանգստյան օրերին կարող են տեսնել «Ամանորյա» գիսաստղ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Եթե չլինի մառախուղ և ամպամածություն, ապա շաբաթ և կիրակի գիշերը հնարավոր կլինի տեսնել Հոնդի–Մրկոսի–Պայդուշակովայի 45P գիսաստղը։ Այն մյուսներից տարբերվում է նրանով, որ համեմատաբար հաճախ է հայտնվում երկնքում», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով, բարենպաստ եղանակի դեպքում գիսաստղը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով։

Հոնդի–Մրկոսի–Պայդուշակովայի 45P գիսաստղը հայտնաբերվել է 1948 թ.–ին աստղագետներ Մինորու Հոնդայի, Անտոնին Մրկոսի և Լյուդմիլա Պայդուշակովայի կողմից։ Գիսաստղը հայտնվում է յուրաքանչյուր 5 տարի 3 ամիսը մեկ անգամ։

Այս անգամ գիսաստղը ստացել է «Ամանորյա» անվանումը, քանի որ սկսել է իր շարժումը երկնքում 2016 թ.–ի վերջին։–0–