Հայ երիտասարդները ԵԱՀԿ ՄԽ–ին ներկայացրեցին ղարաբաղյան իրավիճակին վերաբերող իրենց պահանջները

09.04.2016, 15:33
ՀՀ ԱԳՆ–ի շենքի դիմաց հավաքված մի քանի հարյուր երիտասարդներ ներկայացրեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հասցեագրված իրենց պահանջները, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Հայ երիտասարդները ԵԱՀԿ ՄԽ–ին ներկայացրեցին ղարաբաղյան իրավիճակին վերաբերող իրենց պահանջները

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ի շենքի դիմաց հավաքված մի քանի հարյուր երիտասարդներ ներկայացրեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հասցեագրված իրենց պահանջները, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Մի քանի րոպե առաջ ՀՀ ԱԳՆ–ի շենքում ավարտվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։ Համանախագահները դուրս եկան Արտգործնախարարության շենքից և ուղևորվեցին դեպի հյուրանոց, որտեղ մի քանի ժամից նախատեսված է նրանց մամուլի ասուլիսը։

«Երիտասարդներն այստեղ են հավաքվել ինքնակամ, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ԼՂ–ն դարձնել բանակցությունների մասնակից», – լրագրողներին հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Հովսեփ Օսեյանը։