Երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
17.10.2017,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
- Ժնևում այսօր կայացել է Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի ավարտից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։ Միաժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կայացած ժնևյան բանակցությունների արդյունքները` նշելով, որ Հայաստանի համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս։Հայտարարությամբ է հանդես եկել նաև Արցախի ԱԳՆ–ն։
- Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում։ Ավելի ուշ համացանցում հրապարակվեցին գործարարի սպանության կադրերը։
- Նախօրեին ենթադրյալ փոթորկի սպառնալիքի հետևանքով Երևանում իրարանցում էր։ Ուշադրության կենտրոնում էին հայտնվել դպրոցները։ Ավելի ուժ ՀՀ ԱԻՆ–ը հանդես եկավ ևս մեկ նախազգուշացմամբ։
- Բացահայտվել է օրեր առաջ Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը։–0–