Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում հայ գործարարի սպանությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
16.10.2017,
16:03
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 44–ամյա հայազգի գործարարը դուրս է եկել իր մեքենայից երկուշաբթի առավոտյան ժամը 08։30–ին, երբ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա վրա։
Կադրերում երևում է, որ անհայտ անձը դարանակալել է, այնուհետև դիմահար կրակ է արձակել։ Մի քանի կրակոց էլ կատարվել է մահացածի դեմքին։
Ինչպես հայտնում է ren.tv–ն, դատելով սպանության բնույթից, գործել է պրոֆեսիոնալ վարձու մարդասպանը։ Նրան հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։
«Սպանությունը կարող էր պատվիրված լինել, սակայն մահացածի մտերիմները չեն հավատում դրան։ Ասում են, որ նա թշնամիներ և մրցակիցներ չի ունեցել։ Սպանության պահին նա չէր աշխատում»,– հայտնում է աղբյուրը։
Իրավապահ մարմինների աշխատողները շարունակում են աշխատել կատարվածի վայրում։ Ինչպես հայտնբել է ՔԿ Մոսկվայի մարզի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, գործարարի գնդակահարության փաստով քրեական գործ է հարուցվել։ -0-

Загружается новость ... "Лево"