Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում

16.10.2017, 12:44
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու։
Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու։ Այդ մասին Lenta.ru–ին երկուշաբթի հայտնել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը։

Աղբյուրի տեղեկացմամբ, Հայաստանում ծնված 44 ամյա տղամարդը երկուշաբթի առավոտյան 08։33–ին դուրս էր գալիս իր մեքենայից, երբ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա վրա։

«Սպանությունը բնույթով պատվերով սպանություն է հիշեցնում»,– նշել է պարբերականի զրուցակիցը։

Загружается новость ... "Лево"

Հանցագործը չորս կրակոց է արձակել, Lenta-ին հայտնել է Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի օգնական Յուլիա Իվանովան։ Քրեական գործ է հարուցվել սպանության և զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ։

Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները։

Ավելի վաղ` հոկտեմբերի 5–ին, Մոսկվայի կենտրոնում սպանել էին գործարար Արսեն Փափազյանին։ Հանցագործը հինգ անգամ կրակել է զոհի վրա։ -0-