Փոթորիկի սպառնալիք Երևանում. ուշադրության կենտրոնում դպրոցներն են
16.10.2017,
14:56
Երկուշաբթի սկսեցին լուրեր տարածվել, որ դպրոցականներին տուն են ուղարկում դպրոցներից։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Երկուշաբթի սկսեցին լուրեր տարածվել, որ դպրոցականներին տուն են ուղարկում և խորհրուրդ են տալիս չմնալ դրսում։
Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը բացատրեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, նման միջոցներ անցկացվում են ուժեղ քամու վտանգի պատճառով։
«ԱԻՆ–ից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ մասնավորապես հանրապետության հյուսիսային շրջաններում և մարզերում, ինչպես նաև Երևանում սպասվում է ուժեղ քամի, բայց մայրաքաղաքում քամին ավելի մեղմ կլինի։ Մենք զգուշացրել ենք բոլոր դպրոցների տնօրեններին, որ փողոցներում երեխաներ չլինեն, մասնավորապես, նախազգուշացրել ենք բարձր դասարանների աշակերտներին, որ նրանք դուրս չգան տներից», – ասել է Արշակյանը։
Ընդ որում նա նշել է, որ նախարարությունը հոգ կտանի բաց թողած դասերը լրացնելու մասին։
«Մենք չգիտենք, թե քամու ինչ ուժգնություն է սպասվում, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երեխաները լինեն ավտանգ վայրերում` փակ տարածքներում», – ասել է Արշակյանը։
Հայհիդրոմետկենտրոնը կոչ է անում մի շարք մարզերի բնակիչներին զգոնություն ցուցաբերել և հնարավորության դեպքում քիչ գտնվել փողոցում։ Հոկտեմբերի 16–ին առանձին վայրերում, մասնավորապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում մինչև 25–30 մ/վ։ Հնարավոր է` վնասվեն ծառեր և տների տանիքներ։
Միևնույն ժամանակ ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը Facebook–ի իր էջում գրել է, որ Երևանում և հանրապետության ուրիշ մարզերում այդքան ուժեղ քամի չի սպասվում։ –0–

Загружается новость ...
"Право"