Երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունները
26.04.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով 2013 թվականին բեռնատարով «Նոր Մոսկվայի» տարածքում 18 մարդու կյանք խլած ավտովթարի մեղավոր էր դարձել, կարտահանձնվի Հայաստան;
- Գյումրում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող 20–ամյա Արման Ջանջուղազյանը երկու ամսով կալանավորվել է։ Միաժամանակ հաղորդվում է, որ Ջանջուղազյանը մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, մուսուլման հայ է։ Նշվում է, որ Ջանջուղազյանը մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից է։ Ավելի ուշ ՔԿ–ն ներկայացրեց ռուս զինծառայողի սպանության մանրամասները։
- Ապրիլի 25–ի առավոտյան ԱՀ ՊՆ–ն հաղորդեց, որ հակառակորդի արձակած գնդակից 20–ամյա զինծառայող է մահացել։ Ավելի ուշ հաղորդվեց, որ մահացել է ՊԲ ևս մեկ զինծառայող։ 19–ամյա զինծառայողը մահացու վնասվածքը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով։–0–