Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
25.04.2017,
19:26
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–