ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով 2013 թվականին բեռնատարով «Նոր Մոսկվայի» տարածքում 18 մարդու կյանք խլած ավտովթարի մեղավոր էր դարձել, կարտահանձնվի Հայաստան։
«Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրել այդ հարցը լուծելու համար։ Դատապաչտյալի ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտել են նրա արտահանձնմանը, լուծվել են»,– տեղական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Ավելի վաղ Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ Հարությունյանի արտահանձնման գործընթացը հետաձգվում է նրա նկատմամբ առաջադրված մի քանի քաղաքացիական հայցերի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Քոչարյանի խոսքով, արտահանձնման ամսաթիվն առայժմ հայտնի չէ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում