414.13
4.77
387.04
+27
Եղանակը Երևանում
Հայ

Մեղադրյալը 8 հարված է հասցրել ռուս զինծառայողի պարանոցի, թիկունքի և գլխի հատվածին. մանրամասներ

20:46
25 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ–ն ներկայացնում է  Գյումրում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայող 21–ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մանրամասները։

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա.Ջանջուղազյանին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Զինծառայողի սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 22-ին ժամը 17-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով 8 հարված է հասցրել տուժողի պարանոցի, թիկունքի և գլխի հատվածին։

Загружается новость ... "Право"

Ստացած մարմնական վնասվածքներից Դ.Յալպաևը տեղում մահացել է։

Մեղադրյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։

Մասնավորապես՝ նա 2016 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնավնասում և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2017թ. հունվարին հաստատված հիվանդության վկայագրի համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է «անձի օրգանական խանգարում աֆեկտիվ անկայունությամբ և ինքնավնասումներով, պարցյալ էպիլեպսիա» հիվանդությունը։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով նշանակված ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, որն ստացվել է 2017 թվականի մարտին, նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար