Հայտնի են դարձել ՊԲ զինծառայողի մահվան հանգամանքները
25.04.2017,
20:25
Հայտնի են դարձել ՊԲ զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել ՊԲ զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին ժամը 05:00-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ.Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։–0–

Загружается новость ...
"Право"