Վաղը Աբու Դաբիում տեղի կունենա Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպում․ Փաշինյանի մամուլի քարտուղար

09.07.2025, 12:04
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև
Վաղը Աբու Դաբիում տեղի կունենա Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպում․ Փաշինյանի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է ՀՀ վարապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։

Նա նշել է, որ այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ 

«Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև», – նշել է Բաղդասարյանը։