ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը երեքշաբթի նիստում կքննարկի դեղատոմսով դեղորայքի վաճառքը ժամանակավորապես կասեցնելու հարցը։ Որոշման նախագիծն ընդգրկվել է օրակարգում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մարտի 1–ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսերով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը բաց են թողնվում բացառապես դեղատոմսով։
Загружается новость ... "Лево"
Այսպես, մարտի 1–ից դեղատոմսով սկսել են վաճառվել հակաբիոտիկներ, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը, հուլիսի 1–ից դեղատոմսով պետք է վաճառվեին նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1–ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ։Մասնավորապես, առաջարկվում է դադարեցնել կառավարության «Դեղատոմսերի ձևի, դեղատոմսերի դուրսգրման կարգի, դեղերի բացթողնման մասին, ինչպես նաև դեղորայքի և դեղամիջոցների հաշվառման կարգի մասին» որոշման` ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1–ը, իսկ ներարկումային դեղորայքինը` մինչև 2018 թվականի հուլիսի 1–ը, բացառությամբ թմրամիջոցների և հոգեմետ դեղերի։
Загружается новость ...
"Право"
Կասեցման որոշումը չի տարածվում նաև անվճար կամ արտոնյալ պայմաններով բաց թողնվող դեղերի և հակավիրուսային դեղերի վրա։ Վերջինների թվում, մասնավորապես, հակաբակտերիալ, հակասնկային դեղամիջոցներ են, իմունային շիճուկներ և իմունագլոբուլիններ, պատվաստուկներ։
Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ: Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:–0–