Այսօր ՀՀ–ում COVID-19–ի դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ. Փաշինյան
17.06.2020,
18:03
Փաշինյանը նշել է, որ այսօր ՀՀ–ում COVID-19–ի դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ
ԵՐԵՎԱՆ,17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook–յան էջի գրաֆիկը:
«Այս թվային փոփոխության արդյունքում 60 մահ պակաս կարձանագրենք, քան կանխատեսվում էր, այսինքն՝ սրանով 60 մարդու կյանք է փրկվել եւ սա մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը Դու՛ ես, որ վերջին 10 օրվա ընթացքում պահել ես հակահամաճարակային կանոնները», – նշել է վարչապետը Facebook–յան իր էջում:
Հիշեցնենք, որ Թորոսյանն այսօր, ներկայացնելով գրաֆիկը, հայտնել էր, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, և չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր։
Հայաստանում հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ:–0–
Загружается новость ... "Лево"