Հայաստանում մեկ օրում COVID-19-ից առողջացել է 125 մարդ, 3 մարդ մահացել է. ԱՆ

16.05.2020, 11:06
Հայաստանում մեկ օրում COVID-19-ից առողջացել է 125 մարդ, 3 մարդ մահացել է
Հայաստանում մեկ օրում COVID-19-ից առողջացել է 125 մարդ, 3 մարդ մահացել է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:–0–