Վեց երկրներից խաղացողներ կմասնակցեն «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնին

22.03.2017, 12:18
Դիլիջանում մարտի 24-26-ը տեղի կունենա «Դիլիջանյան խաղեր 2017» հինգերորդ ինտելեկտուալ փառատոնը:
Վեց երկրներից խաղացողներ կմասնակցեն «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դիլիջանում մարտի 24-26-ը տեղի կունենա «Դիլիջանյան խաղեր 2017» հինգերորդ ինտելեկտուալ փառատոնը, հայտնել է «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը:

Փառատոնին կմասնակցի 23 թիմ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրինայից, Բելառուսից, Վրաստանից և Թուրքմենստանից: Հայաստանը կներկայացնի 10 թիմ Երևանից, Դիլիջանից և Ստեփանակերտից:

«Փառատոնի հաղթողը իրավունք կստանա մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությանը, որն այս տարվա նոյեմբերին տեղի կունենա Աստանայում (Ղազախստան)», - Fecbook-յան իր էջում հայտնել է Քոչարյանը:

Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանում

Նոյեմբերի 12-13-ը Ծաղկաձորում անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի XIV առաջնությունը: Հայաստանում առաջին անգամ անցկացված խաղին մասնակցել է շուրջ 400 գիտակ` աշխարհի 24 երկրներից: -0-