415.24
4.83
386.52
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստան–Հայաստան գազատարի պայթեցման փորձի մեջ ԻՊ–ի հետք կա

12:28
24 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի տարածքում Ռուսաստան–Հայաստան գազատարի բաց հատվածի պայթեցման փորձի մեջ մեղադրվող Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկն ընդունել է իր մեղքը։ 

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Մայա Չրելաշվիլին։

«Բեկա Բեկաուրին ընդունում է, որ մտադրվում էր ահաբեկչություն կազմակերպել` իր արարքը պատճառաբանելով այն փաստով, որ նա չի հանդուրժում Ռուսաստանի վարած քաղաքականությունը», – նշում է փաստաբանը։

Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի կասկածանքով ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան>>

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ «Facebook–ում կան լուսանկարներ, որոնցում Բեկաուրին և մի շարք այլ անձինք կանգնած են տարբեր դրոշների, այդ թվում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշի ֆոնին»։

Իշխանություններն ու համապատասխան ծառայությունները դեռ չեն մեկնաբանել այդ լուսանկարների մասին փաստաբանի հայտարարությունները, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաղորդել էր, որ օգոստոսի 20–ին ձերբակալվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ, «որոնք պատրաստվում էին պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը»։

Այդ նպատակով հանցավոր խմբի անդամները օգոստոսի 20-ին շարժվել են դեպի Ժինվալի-Շաթիլի ավտոճանապարհին կից անտառապատ հատվածը, որտեղ գտնվում էր նրանց թաքստոցը` լի զենքով և պայթուցիկներով։ Նրանք ձերբակալվել են, երբ փորձել են թաքստոցից հանել զենքն ու պայթուցիկները և տեղափոխել դրանք ավտոմեքենա։

Ձերբակալվածներից մեկի բնակարանում ոստիկանները գտել են քարտեզ, որտեղ նշված են եղել պայթյունի իրականացման վայրերը։ ՊԱԾ–ը նույն օրը նաև տեղեկացրել է, որ հինգ ձերբակալվածներից մեկն ընդունել է իր մեղքը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է նրանց երկամսյա նախնական կալանքի։ Երկամսյա նախնական կալանքի է նաև դատապարտվել ծառայողական լիազորությունները չարաշահելու համար օգոստոսի 20–ին ձերբակալված պահակային ոստիկանության աշխատակիցը և Վրաստանի ևս մի քաղաքացի այն բանի համար, որ համապատասխան մարմիններին չի իրազեկել ծրագրվող հանցագործության մասին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ