485.74
7.81
458.98
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի կասկածանքով ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան

14:29
22 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում ձերբակալվել է 7 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նրանք, մասնավորապես, փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարի բաց հատվածը։

Ինչպես երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ներկայացուցիչը, ծառայության հակահետախուզական բաժնի աշխատակիցները մի քանի ամիս տևած օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում 2016 թ.-ի օգոստոսի 20-ին ձերբակալել են Վրաստանի հինգ քաղաքացու ահաբեկչություն կազմակերպելու նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Բացի այդ անձանցից, պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության աշխատակիցը և Վրաստանի մի քաղաքացի, ով չի հայտնել նախատեսվող հանցագործության մասին», - նշել են ՊԱԾ-ից:

Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը>>

Ծառայության տվյալներով, քննությունը պարզել է, որ հանցագործները մտադրվում էին Սաղուրամո գյուղին հարակից տարածքում` Արագվի գետի մոտ, պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարի բաց հատվածը:

«Այդ նպատակով հանցավոր խմբի անդամները օգոստոսի 20-ին շարժվել են դեպի Ժինվալի-Շաթիլի ավտոճանապարհին կից անտառապատ հատվածը, որտեղ գտնվում էր նրանց թաքստոցը` լի զենքով և պայթուցիկներով», - նշել է ՊԱԾ-ի ներկայացուցիչը:

ՊԱԾ-ի տվյալներով, թաքստոցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նաև զինամթերքով երեք հրացաններ: Ձերբակալվածների մոտից առգրավվել է նաև քարտեզ:

ՊԱԾ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ ձերբակալվածներից մեկը, ծառայության տվյալներով, հաճախ է եղել Ուկրաինայում, սակայն, այս պահի դրությամբ դեռ չկա տեղեկատվություն, որ խմբավորումը ղեկավարվել է այդ երկրից:

Ռուսական գազը մատակարարվում է Հայաստան Վրաստանի տարածքով: Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որը ռուսական «Գազպրոմի» հարյուր տոկոսանոց «դուստր» ընկերությունն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
20 Մայիսի 2022
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է գրանցվել Երևանում
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է գրանցվել Երևանում
10:25
20 Մայիսի 2022
Երևանի առանցքային խճուղիներից մեկը փակ է փլուզման հետևանքով (ՎԻԴԵՈ)
Երևանի առանցքային խճուղիներից մեկը փակ է փլուզման հետևանքով.ՎԻԴԵՈ
16:06
19 Մայիսի 2022
«Գորիս» ՔԿՀ–ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար. ՄԱՆՐԱԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
«Գորիս» ՔԿՀ–ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար. ՄԱՆՐԱԱՍՆԵՐ.ՎԻԴԵՈ)
15:30
19 Մայիսի 2022
Հայաստանում ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվող 35–ամյա տղամարդ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվող 35–ամյա տղամարդ է հայտնաբերվել.ՎԻԴԵՈ
12:33
19 Մայիսի 2022
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն տեղափոխլիս է եղել հիվանդանոց ու բախվել է ծառին. արտակարգ դեպք Արմավիրի մարզում
Ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն տեղափոխլիս է եղել հիվանդանոց ու բախվել է ծառին. արտակարգ դեպք Արմավիրի մարզում
11:14
19 Մայիսի 2022
Երևանում ԱԱԾ կապիտան է ինքնասպան եղել.ԶԼՄ
Երևանում ԱԱԾ կապիտան է ինքնասպան եղել
16:22
18 Մայիսի 2022
Երևանում պարեկային ծառայության մեքենան վթարի է ենթարկվել. կա վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երևանում պարեկային ծառայության մեքենան վթարի է ենթարկվել. կա վիրավոր. ՎԻԴԵՈ
14:03
18 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Հանդամասում 69-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բերանքսիվայր վիճակում
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Հանդամասում 69-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ բերանքսիվայր վիճակում
12:47
18 Մայիսի 2022
Եռաբլուրում նռնակ է հայտնաբերվել
Եռաբլուրում նռնակ է հայտնաբերվել
10:35
18 Մայիսի 2022
Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հղի կինը հոսպիտալացվել է
Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հղի կինը հոսպիտալացվել է
23:43
17 Մայիսի 2022
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
18:54
17 Մայիսի 2022
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել