Մատենադարանը, հնարավոր է, դառնա հիմնադրամ

19.07.2017, 13:19
«Մատենադարանը» հիմնադրամ կդառնա։
Մատենադարանը, հնարավոր է, դառնա հիմնադրամ
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Մատենադարանը» հիմնադրամ կդառնա։

Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը, այս մասին Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստում հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Загружается новость ... "Лево"

Նախարարի խոսքով, հիմնադրամի կանոնադրության վրա աշխատում է 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, Արդարադատության նախարարության և կառավարության:

Պարբերականը գրում է, որ հիմնադրամի ձևափոխմանը զուգահեռ փոփոխություններ են սպասվում նաև «Մատենադարանի» խորհրդի նիստում, դրա անդամների քանակը կկրճատվի։

Խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհր¬դի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխատանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտոնից:-0-