ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են հայոց բանակի զինվորներն ադրբեջանական ռազմական ավան ոչնչացնում։
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հայոց բանակի՝ պատժիչ գործողությունների լուսանկարներն ու տեսագրությունը։
Ինչպես նշել է ռեժիսորը հրապարակված նյութի մեկնաբանություններում, «հայկական դիրքերի վրա կրակող ցանկացած դիրք կամ նույնիսկ խորքային բազա անպատիժ չի մնում, Ադրբեջանի տարած տեսանյութերը մեր դիրքերի ռմբակոծման մասին ուղղակի խեղկատակություն է», գրում է
Times.am–ը։
Կադրերում ներկայացվում է ադրբեջանցի զինվորականների խոսակցության ձայնագրությունը, որի ժամանակ նրանք խոսում են բազմաթիվ տուժածների մասին։–0–