Հայաստանը ներառվել է լավագույն երկրների հնգյակում հիանալի ու ոչ շատ թանկ հանգստի համար

26.09.2016, 11:49
Ճամփորդությունները հոգեպես հարստացնում են մարդուն, զարգացնում, փոխանցում ուժ և եռանդ նոր ձեռքբերումների համար։
Հայաստանը ներառվել է լավագույն երկրների հնգյակում հիանալի ու  ոչ շատ թանկ հանգստի համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ճամփորդությունները հոգեպես հարստացնում են մարդուն, զարգացնում, փոխանցում ուժ և եռանդ նոր ձեռքբերումների համար։

Տնտեսելու խելամիտ ձգտումը ճամփորդությունների հարցում սահմանափակելու պատճառ չէ։ Հարկավոր է միայն ավելի ուշադիր ուսումնասիրել տուրիստական առաջարկներն ու երկրները։

AdMe.ru կայքը ներառել է Հայաստանն ու ևս չորս երկրներ այն ուղղությունների շարքում, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել և նշում է, թե ինչով են գրավիչ այդ երկրները դրամապանակի տեսակետից և ոչ միայն։

 - рис.1
 
Հայաստանը փոքր երկիր է, սակայն դա չպետք է գցի ձեզ մոլորության մեջ։ Այն աշխարհի հնագույն երկրներից է` ճարտարապետական և մշակութային արժեքների տպավորիչ հավաքածուով։ Հայաստանի ամբողջ գեղեցկությունը «թաքնված է» ամենադժվարհասանելի վայրերում` կիրճերի ուղղաբերձ ժայռերում, լեռնային հովիտներում։

 - рис.2

Ինչով կարելի է զբաղվել Հայաստանում.

  •  Ամենաքիչը երեք օր հարկավոր է անցկացնել արևոտ Երևանում, որը 29 տարով հին է Հռոմից։ 
  •  Տեսնել հնագույն վանքերի և ամրոցների ավերակները։
  •  Սուզվել Սևանա լճի վճիտ ջրերում և համտեսել Ջերմուկի բուժիչ աղբյուրների հանքային ջուրը։
 - рис.3

Մուտքի արտոնագիր հարկավոր չէ։ Երկրի տարածքում գտնվելու առավելագույն ժամկետը 180 օրն է կես տարում։

 - рис.4
 
Բացի Հայաստանից, կայքի ցուցակում ներառված են նաև Վրաստանը, Հունաստանը, Լատվիան և Ֆինլանդիան։ –0–

 - рис.5